ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կհետաձգվի. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այստեղ փոփոխություններ կկատարվեն «Ապրանքների արտահանման ու ներ­մուծ­ման, աշխատանքների կատար­­ման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձա­նա­գրության մեջ:

Արձանագրության նախագծով սահմանվում է, որ՝

  • ազատ տնտեսական գոտու տարածք ԵԱՏՄ ապ­րան­քի կար­գա­­վիճակ ունեցող ապրանք­­­­ների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարման պար­­տա­­վ­ո­րու­թյան ծագման պահը հետա­ձգվում է ներմուծման օրվանից 180 օրով,
  • ազատ տնտեսական գոտու տարածք ԵԱՏՄ ապ­րան­քի կար­գա­­վիճակ ունեցող ապրանք­­­­­ների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի կողմից, այդ թվում նաև ներմուծված այն ապրանքների համար, որոնք ներմուծմանը հաջոր­դող 180 օրացուցային օրվա ընթաց­քում չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի,
  • ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը պարտավոր է ոչ ուշ, քան ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելուն հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին ներկայացնել «Եվրա­­սիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածի 20-րդ կետով սահմանված բոլոր փաստա­թղ­թերը, բացառությամբ ներմուծված ապրանք­ների մասով անուղղակի հարկերի գծով հար­կա­յին պար­տա­վորու­թյուն­ների կատա­րումը հաս­տա­տող փաստաթղթերի, որոնք վերջինիս կող­մից ներկայացվում են ներ­մուծման օրվանից 180 օր հետո: Ընդ որում, այդ փաստաթղթերի հետ միասին ազատ տնտե­­սական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի կողմից հարկային մարմին է ներ­կայացվում նաև հայտարարագիր, որում արտացոլվում են ներ­մուծ­ված ապրանքները հաշ­­վառ­ման վերց­նելու ամսա­թվին հաջորդող 180 օրացուցային օրվա ընթաց­քում այդ ապրանք­­­­ների՝ իրացված կամ չիրացված կամ առանց ԱԱՀ-ի իրացված լինելու վերաբերյալ տվյալ­ներ:

Միաժամանակ նախագծով սահմանվում է, որ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողի մոտ անուղղակի հարկերի գծով ավել վճարված՝ վերադարձման ենթակա գումարների առկայության դեպքում հարկային մարմինը կարող է որոշում ընդունել այդ գումարների հաշվին ներմուծված ապրանք­ների մասով առաջացած հարկային պարտավորու­թյունները հաշվանցելու վերա­բերյալ:

 




Լրահոս