Մադրիդի «Ռեալ»-ը մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով և շփում չեն ունենա միմյանց հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լա լիգայի բոլոր ակումբներն արդեն իսկ զգուշացվել են առաջնության հնարավոր վերսկսման ժամկետների մասին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել այս երկրին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: