Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը լույս է ընծայել «Լռության ճիչը» խորագրով գիրք-ալբոմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրքում ներառվել են նրա 27-ամյա գործունեության արդյունքը հանդիսացող 100-ից ավելի լուսանկարներ, որոնք 1988-ից ի վեր արվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում եւ Թուրքիայում: Անտուան Ագուջյանը, ում նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրողներ են, իր աշխատանքը …