Լարված իրավիճակ՝ նախագահի առանձնատան դիմաց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ կոնդեցիները հավաքվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց և սպասում էին, երբ նախագահը դուրս կգա, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց պահանջները: Բնակիչները բողոքում էին, որ արդեն 7 տարի է՝ իրենց բնակարանային հարցերը չեն լուծվում:

Armlur.am-ի հետ զրույցում մի քանի բնակիչ վստահեցրեց, որ դեռևս այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, քանդեցին իրենց բնակարանները՝ ասելով, թե դա արվում է Կոնդը բարեկարգելու նպատակով, և քանդված բնակարանները կվերակառուցվեն: Սակայն փաստն այն է, որ 215 ընտանիք մնացել է անտուն և ապրում է վարձված կացարաններում:

ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ով, խուսափեց armlur.am-ի տեսախցիկից՝ պատճառաբանելով, որ իրեն վատ է զգում, դիմեց բնակիչներին՝ ասելով, որ իրենց հարցը քննարկվում է: Դրանից հետո լարված իրավիճակ ստեղծվեց: Բնակիչներից մեկը սկսեց բղավել. «Ւնչո՞ւ եք անընդհատ խաբում: Մնացել ենք առանց տուն: Քեզ ինչո՞ ւ են ուղարկել ստեղ: Վատ ես զգում, գնա՛ քո աշխատասենյակ»:




Լրահոս