ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումից մեկ տարի անց. ինչ իրավիճակ է այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 1-ն է: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից անցել է ուղիղ մեկ տարի: Հենց 2020 թվականի մարտի 1-ն էր, երբ Հայաստանում պաշտոնապես հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը՝ Իրանից ժամանած քաղաքացու մոտ: Այս պահի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 172216 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 733639 վերջին մեկ օրում` 4372 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4693 պացիենտ. մեկ օրում ավելացել է 36-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 163511 անձ:

Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում հինգ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, մեկ անգամ էլ կարանտինը եւ այժմ էլ Հայաստանում շարունակում է գործել կարանտինային ռեժիմը:

Սակայն ըստ էության մեծ թվով սահմանափակումներ վերացել էին, որոնք վերաբերում էին Հայաստան մուտք ու ելքին, բազմամարդ միջոցառումների անցկացմանը: Օրինակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

Հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս