ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խեղդելն ունենալու է իրավական հետևանքներ. Թագուհի Թովմասյանը՝ իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե խմբակցությունից դուրս եկած պատգամավորները ոչ լեգիտիմ են: Ի պատասխան էլ Թագուհի Թովմասյանը խորհուրդ տվեց որպես համեմատություն նայել՝ ինչպես են աշխատում անկախ պատգամավորները եւ ինչպես են աշխատում իշխանական խմբակցության պատգամավորները:

«Այս խորհրդարանը պետք է գնահատական տա՝ Արցախի ապագան ինչպես է պատկերացնում, մենք ինչ ենք հասկանում Արցախ ասելով, և ի վերջո՝ Արցախը տվեցինք, վե՞րջ, թե մենք Արցախի համար դեռ կռիվ ունենք տալու», – ասաց պատգամավորը՝ նշելով, որ հայտարարության տեքստ են պատրաստել, որն առաջիկայում կդնեն շրջանառության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս