ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաղաքացիական պայմանագրի» 20-յակից ովքեր չեն ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը անդրադարձել էր «Հայաստան» դաշինքի առաջին 20 համարներին եւ նշել, թե 14 արական սեռի ներկայացուցիչներից քանիսը չեն ծառայել բանակում: Այս անգամ կանդրադառնանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին 20 համարներին, որոնց թվում եւս չծառայածներ կան:

Նախ նշենք, որ 20-յակն ունի հետևյալ տեսքը.

1 Փաշինյան Նիկոլ

2 Միրզոյան Արարատ

3 Մակունց Լիլիթ

4 Պապիկյան Սուրեն

5 Սուքիասյան Խաչիկ

6 Նազարյան Լենա

7 Սիմոնյան Ալեն

8 Պետրոսյան Ռոմանոս

9 Դավոյան Արփինե

10 Թորոսյան Արսեն

11 Հարությունյան Արայիկ

12 Բաղդասարյան Նազելի

13 Ռուբինյան Ռուբեն

14 Արսենյան Գուրգեն

15 Ավանեսյան Անահիտ

16 Մելքոնյան Գագիկ

17 Արշակյան Հակոբ

18 Տիգրանյան Հերիքնազ

19 Կոնջորյան Հայկ

20 Փամբուխչյան Արմեն

Այսպիսով, բանակում չեն ծառայել` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Խաչատուր Սուքիասյան, Արայիկ Հարությունյան, Հայկ Կոնջորյան: Այսինքն, ՔՊ-ի ցուցակի 14 հոգուց բանակում չեն ծառայել 5-ը:

Իհարկե, բանակում չծառայածներ կարող են լինել նաեւ ցուցակի մյուս հորիզոնականներում եւս: Սակայն հատկապես այս իրավիճակում, երբ երկիրը պատերազմական վիճակում է, բանակում չծառայածները չպետք է գերակշռեն որեւէ ուժի ցուցակներում:

 




Լրահոս