Մասկը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը մարդկության գոյությանը չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը մարդկությանը չի սպառնում կործանմամբ, և կայուն էներգիային անցումը կլինի աստիճանական։

«Մենք բոլորս ածխածին ենք արտանետում մթնոլորտ և ծով: Ահա թե ինչն է հանգեցնում աղտոտման, և եթե այսպես շարունակվի, վերջնական արդյունքը կլինի կլիմայի փոփոխությունը», – ասել է նա Հռոմում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում նման սցենարը տեսանելի է, բայց կարճաժամկետում՝ չափազանցություն։

«Կարծում եմ, որ պրագմատիկ, խելամիտ մոտեցումը կլինի առաջիկա տասնամյակների ընթացքում միլիարդավոր ածխածնի արտանետումների կրճատումը, քանի որ մենք վտանգավոր կլիմայական փորձարկում ենք իրականացնում: Բայց ես չեմ կարծում, որ քաղաքակրթության համար վտանգ կա, մարդկությունը չի ոչնչացնի կյանքը: Երկրի վրա, իհարկե, խնդիրներ կլինեն, եթե մի քանի տասնամյակի ընթացքում կլիման փոխենք: Կայունության հասնելու համար տասնամյակներ կպահանջվեն, շատ մի անհանգստացեք, ապագայում մենք աստիճանաբար կշարժվենք դեպի կայուն էներգիա»,- հավելել է նա։




Լրահոս