Քիմ Քարդաշյանը նոմինացվել է «Ժողովրդի ընտրության պարգև» մրցանակաբաշխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ, SKIMS և SKKN ապրանքանիշերի հիմնադիր Քիմ Քարդաշյանը նոմինացվել է «Ժողովրդի ընտրության պարգև» մրցանակաբաշխությանը: Այս մասին «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է հեռուստաաստղը:
Հեռուստաաստղը նոմինացվել է «Սոցիալական դաշտում տարվա հայտնի մարդ» անվանակարգում: Բացի այդ նոմինացվել է նաև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հայտնի «Քարդաշյանները» շոուն՝ «Տարվա իրապատում» անվանակարգում:

Քարդաշյանը սոցիալական ցանցի իր էջում արված լուսանկարներին կից գրել է. «Ես նոմինացվել եմ «Ժողովրդի ընտրության պարգև»-ին: Քվեարկե՛ք ինձ համար: Սիրում եմ ձեզ»:




Լրահոս