Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 50 տրանսպորտային միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 11։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի վերջնամասում բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Գորայքի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 49 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենա:




Լրահոս