ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հաղթել ենք դատարանում, բայց Լենա Նազարյանը չի կատարում վճիռը․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականին պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ իր ելույթում անդրադարձել էր Աբովյանի դիահերձարանում տիրող իրավիճակին և քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ միայն ներողություն խնդրելը քիչ է, ինչին հաջորդել էր Լենա Նազարյանի արձագանքը. վերջինս Թագուհի Թովմասյանին վիրավորել էր։

Թագուհի Թովմասյանը այս դեպքից հետո պահանջել էր Լենա Նազարյանից ներողություն խնդրել, սակայն ապարդյուն, ինչից հետո արդեն Թովմասյանը դատի էր տվել Նազարյանին և դատը շահել։ Այսօր Թագուհի Թովմասյանը և նրա փաստաբան Սերգեյ Ոսկանյանը ներկայացնում են գործի մանրամասները։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս