Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տւարվել 26-ամյա Անվարջոն Ա.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 21-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսային կանոնների խոշոր չափերի խախտման մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:




Լրահոս