Հրդեհ Վանաձոր քաղաքում. այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոն 2 թաղամասում այրվում է բնակելի տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17:14-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 54 քմ):




Լրահոս