ՊՆ զորամասի զինծառայող Ավագ Զաքարյանի գործով կալանավորվել է ծառայակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 24-ին ՊՆ զորամասի զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան գործով կալանավորվել է ծառայակիցը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։ Ըստ նախնական վարկածի՝ երկու զինվորները որեւէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց մեջ ու ըստ նախնական վարկածի՝ կրակոցն անզգուշության հետեւանք է եղել, ինչն էլ ճակատագրական է եղել Ավագ Զաքարյանի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս