Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են.ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին` ԲԴԽ թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են. ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց թեկնածություններ են առաջադրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և, ըստ լուրերի, թեկնածուներից մյուսն էլ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն է,որի անվան շուրջաղմկահարույց պատմություններ են շրջանառվել մամուլում։

Այն, որ 2018թ.-ից այս կողմ հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանությունը Վերաքննիչում նախապատվությունը տալիս է Ռուբիկ Մխիթարյանին, ակնհայտ ու հասկանալի է: Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան… Այս անձինք ազատազրկվել կամ ազատազրկված են մնացել հենց Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ:նա իշխանությունների սրտի թեկնածուն է:

Ավելին, նա առաջին անգամ չի առաջադրվում ԲԴխ գնալու համար,սակայն դատավորները նրան չեն ընտրում։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ե՛ւ դատավորի, ինչի համար էլ նոր թեկնածու է նշանակվելու։

Քնար Մանուկյան




Լրահոս