Մարտի 6-ը ատամնաբույժների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շատ երկրներում տոնում են ատամնաբույժի մասնագիտական տոնը՝ ատամնաբույժի միջազգային օրը (World Dentist Day): Այս օրը չպետք է շփոթել Ստոմատոլոգների միջազգային օրվա հետ, որը նշվում է փետրվարի 9-ին: Այսօրվա տոնի ընտրությունը՝ մարտի 6-ը, կապված է ատամնաբուժության մեջ ամենակարևոր հայտնագործություններից մեկի հետ. 1790 թվականին ատամնաբույժներ Ջոն Գրինվուդը (John Greenwood) և Ջորջ Վաշինգտոնը հայտնաբերել են ատամնաբուժական բոր մեքենան:

Միայն մեկ դար անց՝ 1907 թվականին ստեղծվում է առաջին էլեկտրական ատամնաբուժական գայլիկոնիչը: Ատամնաբուժական նորությունների մեջ կարելի է նաև նշել Վաշինգտոն Շեֆիլդի ստեղծած ատամի մածուկի առաջին ճկասրվակը, առաջին խոզանակի թողարկումը, որը պատրաստված էր արհեստական մանրաթելերից՝ բնականի փոխարեն:

Սկզբում Ատամնաբույժների միջազգային օրը նշվում էր միայն ԱՄՆ-ում, սակայն տարիների ընթացքում ատամնաբույժներին այդ օրը շնորհավորելու ավանդույթը դուրս եկավ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից: Այս օրը, ըստ սովորության, դասախոսություններ են կարդում ու լուսաբանում ատամների նկատմամբ պարբերական ու մանրակրկիտ խնամքի անհրաժեշտության մասին:




Լրահոս