Ինչպես են Արաբկիրի քննիչները հայտնաբերված թմրանյութն օգտագործել. քրեական գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Նորայրի Մովսիսյանը, 2022 թվականի հուլիսի 04-ից մինչև 2023 թվականի հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում նախ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետև՝ նույն բաժնի քննիչի պաշտոնը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված լիազորությունների սահմաններում օժտված է եղել նախաքննություն իրականացնելու իրավասությամբ:

ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժին է ուղարկվել Արմենուհի Փանոսյանի՝ Երևան քաղաքի Արղության փողոցի 3-րդ նրբանցք 17-րդ հասցեում շագանակագույն-դարչնագույն թութունանման զանգվածով ծանրոց հայտնաբերելու վերաբերյալ ահազանգի հիման վրա կազմված զեկուցագիրը և կից փաստաթղթերը:
Նշված զեկուցագիրը և կից փաստաթղթերը իրավասու վերադասի կողմից մակագրվել է Էդգար Մովսիսյանին։

Արդյունքում, 2022 թվականի օգոստոսի 28-ին Էդգար Մովսիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնել է թիվ 14801122 քրեական վարույթը և ձեռնամուխ եղել նախաքննության կատարմանը։

Նույն օրը Էդգար Մովսիսյանի կողմից Երևան քաղաքի Արղության փողոց 3-րդ նրբանցք 17-րդ հասցեի դիմացի հատվածում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 290 գրամ քաշով դարչնագույն զանգված, որը թիվ 14801122 քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված դատանյութագիտական փորձաքննության 1169-22 եզրակացության համաձայն՝ հանդիսացել է 259,54 գրամ հաստատուն քաշով բուսական զանգված և իր վրա կրել է MDMB(N)-022 կրճատ անվանմամբ թմրամիջոց։ Փորձագետի հիշյալ եզրակացությունը և թմրամիջոցը պարունակող, կնիքված փաթեթը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում և հանձնվել Էդգար Մովսիսյանին:

Էդգար Մովսիսյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն ներառյալ ընկած ժամանակահատվածում ծառայողական լիազորություններն իրականացնելու հանգամանքով պայմանավորված փաստացի իրեն հանձնված MDMB(N)-022 կրճատ անվանմամբ, թմրամիջոց պարունակող 259.54 գրամ հաստատուն քաշով բուսական զանգվածից հափշտակել է 132.6 գրամը և այն ծխելու եղանակով օգտագործել:

Բացի այդ, Էդգար Մովսիսյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետև նաև՝ նույն բաժնի քննիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում, ծառայողական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված թմրամիջոցը:

Այսպես, Էդգար Մովսիսյանը, 2022 թվականի հուլիսի 04-ից մինչև 2023 թվականի հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում նախ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետև՝ նույն բաժնի քննիչի պաշտոնը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված լիազորությունների սահմաններում օժտված է եղել նախաքննություն իրականացնելու իրավասությամբ:

2022 թվականի հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի օպերլիազոր Գ.Մելքոնյանի կողմից կատարվել է քաղաքացի Վահագն Խաչատրյանի անձնական խուզարկություն, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով 2.34 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով թղթյա փաթեթ: Նշվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի օպերլիազորի կողմից կազմված զեկուցագիրը՝ կից փաթեթներով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժին, որը իրավասու վերադասի կողմից մակագրվել է Էդգար Մովսիսյանին:

2022 թվականի հուլիսի 13-ին Էդգար Մովսիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնել է թիվ 14117222 քրեական վարույթը և ձեռնամուխ եղել նախաքննության կատարմանը:

Վահագն Խաչատրյանի մոտից հայտնաբերված զանգվածի վերաբերյալ թիվ 14117222 քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված դատանյութագիտական փորձաքննության թիվ 929ք-22 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված 0.54 գրամ հաստատուն չոր քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսացել է մարիխուաննա տեսակի թմրամիջոց Փորձագետի հիշյալ եզրակացությունը և թմրամիջոցը պարունակող, կնիքված փաթեթը 2022 թվականի օգոստոսի 08-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում և հանձնվել Էդգար Մովսիսյանին

Էդգար Մովսիսյանը 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում հափշտակել է ծառայողական լիազորություններն իրականացնելու հանգամանքով պայմանավորված փաստացի իրեն հանձնված 0.54 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոցը և այն ծխելու եղանակով օգտագործել:

Լյովա Թորոսյանը, 2022 թվականի հուլիսի 04-ից մինչև 2023 թվականի հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում նախ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետև՝ նույն բաժնի քննիչի պաշտոնը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված լիազորությունների սահմաններում օժտված է եղել նախաքննություն իրականացնելու իրավասությամբ:

Հունան Բաբայանի՝ գողության վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 08-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Սուրիկ Հովսեփյանը և Գորիկ Քոսփուլյանը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում՝ Սուրիկ Հովսեփյանի անձնական խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել է 1 հատ 20.000, 6 հատ 10.000 և 2 հատ 1.000 ՀՀ թղթադրամներ, իսկ Գորիկ Քուփալյանի անձնական խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել է 4 հատ 20.000, 2 հատ 1.000, 1 հատ 2.000 ՀՀ թղթադրամներ, 950 ՀՀ մետաղադրամներ և ոսկյա շղթա` խաչով:

Նախապատրաստված նյութերը 2022 թվականի հուլիսի 08-ին ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժին և իրավասու վերադասի կողմից մակագրվել նույն բաժնի քննիչ Ա.Զոհրաբյանին։
2022 թվականի հուլիսի 8-ին Ա.Զոհրաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնել է թիվ 14114122 քրեական վարույթը:

2022 թվականի սեպտեմբերի 29-ին, հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով հիշյալ քրեական վարույթի նյութերը և մեկ փաթեթ իրավասու վերադասի կողմից հանձնվել է Լյովա Թորոսյանին:

Լյովա Թորոսյանը 2022 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն ներառյալ ժամանակահատվածում հափշտակել է ծառայողական լիազորություններն իրականացնելու հանգամանքով պայմանավորված իր տնօրինմանը և տիրապետմանը փաստացի հանձնված 164.000 ՀՀ դրամը և 333.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20.823 գրամանոց ոսկյա շղթան՝ խաչով, որից 164.000 ՀՀ դրամն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ ոսկյա շղթան՝ խաչով, որպես 291.000 ՀՀ դրամ վարկի ապահովման միջոց գրավադրել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում:

Բացի այդ, Լյովա Թորոսյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետև նաև՝ նույն բաժնի քննիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2023 թվականի մայիսի 17-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում, ծառայողական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով` 425.000 ՀՀ դրամը և 1400 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 540,316 ՀՀ դրամը, ընդհանուր 965.316 ՀՀ դրամ:

Քնար Մանուկյան




Լրահոս