ՖՈՏՈ. Իրանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։




Լրահոս