Միաբանների նշանակումներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը, ազատվելով գավազանակրի պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում։

Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանը, ազատվելով Արարողակարգային բաժնի գործավար-քարտուղարի պարտականություններից, նշանակվել է գավազանակիր։

Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար:




Լրահոս