Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց Հուն 02,2012 13:47 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ …
Վերջին շրջանը բացահայտեց երկրի որակների ողջ էությունը Հուն 02,2012 12:59 “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը չի մասնակցում “Ժառանգություն” կուսակցության համագումարին, որը քիչ առաջ մեկնարկեց ՀՀ գրողների միության դահլիճում: Դիմելով ներկաների “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այս վերջին շրջանը բացահայտեց երկրի որակների ողջ էությունը: “Մեր երկրում, այնուամենայնիվ, կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող են մերժել փողի, սպառնալիքի ազդեցությունը, և քվեարկել խղճով: Սա արժեք է, և …
Այսօր կքննարկվի վարչապետի հարցը Հուն 02,2012 12:45 Այսօր ժամը 16-ին ՀՀԿ-ն կգումարի Գործադիր մարմնի, իսկ 16.30-ին կուսակցության խորհրդի նիստեր, որի ժամանակ կքննարկվի նոր կառավարության ղեկավարի՝ վարչապետի թեկնածության հարցը։ Մամուլում այս ընթացքում հայտնված գրեթե բոլոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ մինչև նախագահական ընտրություններ վարչապետի փոփոխություն չի լինի և երկրի գործադիր իշխանությունը կշարունակի ղեկավարել վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մանկապիղծը չորս դպրոցականի է բռնաբարել Հուն 02,2012 12:05 Մոսկվայում ձերբակալվել է 33-ամյա մի տղամարդ, ում կասկածում են սեռական բնույթի 4 հարձակման մեջ: Նրա զոհերը 5-6-րդ դասարանի աշակերտուհիներ են` քաղաքի հյուսիսից: Ընդ որում, վերջին դեպքում, աղջկան փրկել են անցորդները` վախեցնելով մանկապիղծին: Մոտակա ժամանակաշրջանում, երբ հետաքննությունը կպարզի գործի բոլոր մանրամասները, մոսկվայաբնակ մանկապիղծին դատ է սպասվում. նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում,- հայտնում է Ria.ru …
Բիգ Բենը կվերանվանվի հունիսի վերջին Հուն 02,2012 11:50 Երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի պատգամավորների մեծամասնությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով Ելիզաբեթ 2-րդի պատվին Բիգ Բենը կվերանվանվի. հունիսի վերջին այն կկոչվի “Ելիզաբեթի աշտարակ”։ Այս նախաձեռնությանը հավանություն է տվել 331 պատգամավոր, այդ թվում՝ վարչապետ Քեմերոնը։ Այս նախաձեռնությունը նվիրված է թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակին։
Մուբարաքի դատավճիռը կհրապարակվի այսօր Հուն 02,2012 11:36 Եգիպտոսի դատարանն այսօր կհրապարակի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը, որը մեղադրվում է անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին սկսված ժողովրդական հուզումների ժամանակ ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մեջ,-հաղորդում է BBC-ն: Դատավճռի հրապարակումը կհեռարձակվի ուղիղ եթերով: Մեղադրող կողմը պահանջում է Մուբարաքին մահապատժի ենթարկել, սակայն քչերն են կարծում, որ նման դատավճիռ կկայացվի:
Գիտնականները բացահայտել են կաթվածից հետո շարժունակությունը վերականգնելու մեթոդ Հուն 02,2012 11:21 Շվեյցարացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերականգնել առնետների շարժունակությունը, որոնք կաթվածահարությունից հետո: Փորձարարական առնետների ողնաշարերը սնուցվել են քիմիկատներով եւ էլեկտրական ազդակներով:Մի քանի շաբաթ հետո առնետները կարողացել են քայլել եւ նույնիսկ ՝ հատուկ գոտիների օգնությամբ,վազել: Գիտնականները կարծում են, որ քիմիա-էլեկտրական մեթոդը կարող է կիրառվել նաեւ ողնուղեղի վնասվածքով մարդկանց բուժման համար:
Արջը տապալել է ավարտական երեկոն Հուն 02,2012 11:14 Կալիֆոռնիա նահանգի Բեյկերֆիլդ քաղաքում արջը տապալել է ավարտական երեկոն,-գրում է The Los Angeles Times պարբերականը: Արջին նկատել են դպրոցի շրջակայքում: Այնուհետև արջը “ներկայացել” է ավարտական երեկոյին, ինչի պատճառով ստիպված են եղել ընդհատել երեկոն: Արջին հաջողվել է բռնել կես ժամ հետո: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
ՀՐԴԵՀ` ՇԵՆԳԱՎԻԹԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ Հուն 02,2012 11:08 Այսօր` ժամը 8:45-ի ԱԻ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհ 26 փողոցի շենքում (Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարան): Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:
Սարալանջի ճանապարհին տաքսին գլխիվայր շրջվել է (լուսանկարներ) Հուն 02,2012 11:00 Այսօր հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.30–ի սահմաններում Նոր Խարբերդ 16 փողոցի բնակիչ “Այնթապ” տաքսի ծառայության վարորդ 27-ամյա Հայկ Գևորգյանը, վարելով “ՎԱԶ 21074” մակնիշի Լ2727 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա, Այգեստան 11 փողոցի 237 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին