Արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները մոլորված երեք քաղաքացիներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:




Լրահոս