Մեքենայի հրդեհից պայթել է գազաբալոնը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Գյումրիի Անկախության հրապարակում այրվել է Գեղարվեստի ակադեմիայի դիմացի մայթին կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը եւ այլ ուղևորներ բարեբախտաբար այդ պահին մեքենայի մեջ չեն եղել, վարորդի  խոսքերով երեխային դպրոց է ուղեկցել: Հրդեհը բռնկվել է հենց այն պահին, երբ նրանք դուրս են  եկել ավտոմեքենայից:

Նշենք, որ անմիջապես դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ մեկ մարտական հաշվարկով, հրդեհը տեղում մեկուսացվել է: Հարևանությամբ կայանված ավտոմեքենաներն արագ հեռացվել են տարածքից, ճանապարհը մի քանի ժամով փակվել է, կանգնել է երթևեկությունը: «Լադա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհի առաջացման  նախնական վարկածը հոսանքալարերի բռնկումն է եղել, ինչի հետևանքով գազաբալոնը պայթել է:

gazabalon

gazabalon3

gazabalon4

Արևիկ Հակոբյան




Լրահոս