Սիբիրում թմրանյութ վաճառած տաջիկին ցմահ բանտարկություն է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոյարսկում թմրանյութերի վերահսկողության վարչության աշխատակիցները հերոինի մեծ խմբաքանակ են հայտնաբերել: Առավել մեծ քանակություններով թմրանյութ վաճառող մարդու մասին տեղեկատվությունը ստացվել է Կրասնոյարսկի բնակչից, ով կամավոր կերպով վարչության աշխատակիցներին է հանձնել 800 գրամից ավել հերոին:

Թմրանյութերի հիմնական մատակարարը մտադրություն է ունեցել մեծ խմբաքանակ իրացնել: Իրավապահները հայտնաբերել են պայուսակ, որում ավելի քան 4,1 կգ հերոին է եղել: Թմրանյութերի սեփականատերը՝ 30-ամյա տաջիկը, ձերբակալվել է Կրասնոյարսկում և կալանավորել: Տաջիկստանի քաղաքացուն ցմահ բանտարկություն է սպառնում, տեղեկացնում է svpressa.ru-ն:




Լրահոս