Սիրիական քաղաքը հնարավոր չէ օդային միջոցներով պաշտպանել. Ջոն Քիրբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» խմբավորումը վերսկսել է հարձակումը Կոբանի սիրիական սահմանամերձ քաղաքի վրա: Դաշինքին միացած Ավստրալիայի ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ օդից հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին:

ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ միայն ավիացիայի հարվածներով Կոբանին պաշտպանել հնարավոր չէ: Ինչպետ Ռոյթերս գործակալությանը պատմել է Կոբանիի քուրդ համայնքի ներկայացուցիչ Ասիյա Աբդուլլան, ծանր մարտերի արդյունքում տանկերի օգնությամբ գրավել են քաղաքի երկու շրջաններ:

Կոբանին գրավելով, զինյալները կկարողանան ամբողջությամբ վերահսկել թուրք-սիրիական սահմանի բավականին մեծ հատվածը: ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կողմնակից չէ որոշ դաշնակիցների հավանությունը ստացած Սիրիայի սահմանի երկանյքով բուֆերային գոտի ստեղծելու՝ Թուրքաիայի գաղափարին:

Քաղաքի համար երեք շաբաթ տևած մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 400 մարդ, ավելի քան 160 հազար սիրիական քրդեր ստիպված են եղել փախչել Թուրքիա:

141009001409_kirby_624x351_getty

Սիրիական աղբյուրների պնդմամբ, գրոհայինները ևս 100 մետր մոտեցել են քաղաքի կենտրոնին: Իրավապաշտպանները պնդում են, որ «Իսլամական պետությունը» Ռակկայից հավելյալ ուժեր է տեղափոխել Կոբանի:

«Միայն ավիահարվածներով իրադրությունը շտկել հնարավոր չէ: Նրանք չենք կարողանա պահել Կոբանին: Մենք դա գիտենք», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ԱՄՆ-ն պատրաստում է Սաուդյան Արաբիայի չափավոր ապստամբներին, որպեսզի նրանք կարողանան ցամաքային օպերացիայի ժամանակ հանդես գալ ջիհադականների դեմ, սակայն այդ ուսուցումն առնվազն մի քանի ամիս կտևի, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս