![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/top_charles_aznavour_top.jpg)
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ համերգ կազմակերպել, գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով КАI գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ Ազնավուրը չորեքշաբթի ներկա կգտնվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանն ու պատրաստվում է վերջինիս հետ խոսել համերգի մասին: Հռոմի պապի շրջապատից աղբյուրները հայտնել են, որ Հռոմի պապը լավ ծանոթ է Ազնավուրի արվեստին ու լսում է աշխարհում ամենահայտնի հայերից մեկի երգերը:
Հավելենք, որ Հռոմի պապը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում 1915 թ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի: Այս տարի պոնտիֆիկը Գրիգոր Նարեկացուն Տիերեզական եկեղեցու ուսուցիչ է հռչակել. այս տիտղոսը ողջ պատմության ընթացքում շնորհվել է միայն 36 սրբերի: