ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը, անդրադառնալով Գյուղատնտեսության նախարարության եւ Մայր Աթոռի հնարավոր համագործակցության հարցին,  հայտարարել է, որ Մայր Աթոռը հնարավորություններ ունի ձեռք մեկնելու գյուղական համայնքներին եւ պատրաստակամ է իր ներկայացուցիչն ունենալ այդ գերատեսչությունում: Մինչ այդ էլ Գարեգին Բ կաթողիկոսն էր ընդունել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ քննարկել համագործակցության ուղիները: Ու թեեւ այս մասին պաշտոնապես նոր է հայտարարվում, այնուամենայնիվ, Բագրատաշենում  դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած ձիթենու 52 հա այգիները  5 տարի առաջ համայնքապետարանը 25 տարով վարձակալության էր հանձնել «Ուղտասար» ՍՊԸ-ին: Այս ընկերության տնօրենը Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանն է: Այնպես որ Կաթողիկոսի անմիջական ենթակաները վաղուց են սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ` սեփականատիրական նկրտումներով:




Լրահոս