Կինը փրկել է երթուղայինի ուղեվորների կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սանկտ Պետերբուրգ – Մուրմանսկ ավտոճանապարհին կինը փրկել է “Գազել” մակնիշի միկրոավտոբուսի ուղևորների կյանքը։  Ճանապարհին միկրոավտոբուսի վարորդն իրեն վատ է զգացել։ Նա միայն հասցրել է ասել մեկ բառ՝ “քշիր”, որից հետո կորցրել է գիտակցությունը, գրում  է vz.ru-ն։ Սակայն ուղևորուհիներից մեկը, չկորցնելով իրեն, կարողացել է հանել ընթացքի մեջ գտնվող մեքենայի բանալին և մի քանի հարյուր մետր կառավարել երթուղայինը, մինչև այն չի կանգնել՝ այդպիսով փրկելով ուղևորների կյանքը։ Այնուհետ նա շտապ օգնություն և ոստիկանություն է կանչել։ Վարորդի կյանքը  փրկել չի հաջողվել։ 




Լրահոս