Գոհար Ենոքյանն իմ ընտրողներից է. Սամվել Ֆարմանյանը` ստորագրահավաքին միանալու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք էր կազմակերպել` Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն  ներկայացնելու համար: Ի վերջո հավաքվել էր 37 ստորագրություն և առաջարկին մեծամասամբ միացել էին ԲՀԿ անդամները:

ՀՀԿ-ից քիչ թվով պատգամավոր էր միացել ստորագրահավաքին, որից մեկը Սամվել Ֆարմանյանն էր: Armlur.am-ը զրուցեց պատգամավորի հետ` պարզելու, թե որն է ստորագրահավաքին միանալու պատճառը:

«Գոհար Ենոքյանն իմ ընտրատարածքի բնակիչներից է և իմ ընտրողներից: Նկատի ունենալով, որ առողջական վիճակը բարդ է և կին լինելու հանգամանքը, որոշեցի միանալ ստորագրահավաքին: Կարծում եմ` խափանման միջոցի փոփոխությունը դժվար թե ազդի գործի քննության արդար ընթացքին», – նշեց նա:

Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս