Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Armlur.am-ին հայտնում են, որ աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։




Լրահոս