Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի վրա. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 2-րդ ոլորանին տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի վրա, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 92DD092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառերին: Վարորդը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:




Լրահոս