Մոսկվայում ուժեղ հրդեհ է գրանցվել, որի ծուխը երևացել է նաև Կարմիր հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող պահեստում այսօր առավոտյան հրդեհ է գրանցվել: Հրդեհի մակերեսն ընթացքում կրկանապատկվել է՝ հասնելով մինչև 1000 քմ:

Հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 08:42-ին, տեղեկացվել է, որ վառվում է միահարկ կառույց, որի ընդհանուր մակերեսը կազմում է 500 քմ: Հրդեհի արդյունքում փլուզվել է պահեստի տանիքը:

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Կրակի դեմ պայքարում է 20 միավոր տեխնիկա: Ինչպես գրում են սոցկայքերում, հրդեհի ծուխը երևում է Կարմիր հրապարակից:




Լրահոս