Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հացադուլ հայտարարած Շ. Հարությունյանի և Վ. Վարդանյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հանդիպել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի հետ:

«Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում եւ կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից:

Վտանգը նվազագույնի հասցնելու համար Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:

Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը հունիսի սկզբին, իրենց դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել էին «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ռեժիմային գոտի: Եւ մինչեւ հացադուլ հայտարարելը գտնվել են այնտեղ: Ներկայումս նրանք գտնվում են հացադուլավորների մենախցերում:

«Վարդաշեն» ՔԿՀ պետ Մ. Պողոսյանը իմ հարցին, թե արդյո՞ք երաշխավորում է Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի անվտանգությունը՝ պատասխանեց, որ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի անվտանգությունը ապահովված է:

Շանթ Հարությունյանը ինձ խնդրեց իր անունից հայտարարություն հրապարակել, որի բովանդակությունը կփոխանցեմ armtimes.com-ի խմբագրությանը»:




Լրահոս