Ցուցարարներն արգելափակել են Լոնդոնի օդանավակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Հիտրոու օդանավակայանն արգելափակած ցուցարարներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Սքոթլենդ Յարդին:

Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հյուսիսային թռիչքուղում բողոքի ակցիայի էին դուրս եկել 13 մարդ:

«Նրանցից 6-ը ձերբակալվել են քաղաքացիական ավիացիայի կանոնները խախտելու համար»,- ասել է Լոնդոնի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:

Թռիչքուղի ներթափանցած ցուցարարները բողոքել են Մեծ Բրիտանիայի ամենամեծ օդանավակայանի ընդլայնման ծրագրից ու շրջակա միջավայրի աղտոտումից:

Հիտրոուի ներկայացուցիչները զգուշացրել են ուղևորներին որոշ չվերթների հետաձգման համար:




Լրահոս