Չեմ ուզում լքել «Բարսելոնա»-ն. Դուգլաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դուգլասը ընդգծել է, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից: Բրազիլացի ֆուտբոլիստն այդ մասին ասել է «Լոս-Անջելես Գալաքսի» ակումբի հետ ընկերական հանդիպումից հետո, որի ժամանակ Լուիս Էնրիկեի սաները հաղթել էին 2:1 հաշվով:

«Ես ինձ լավ և հանգիստ եմ զգում: Գիտեմ, որ կարող եմ հասնել նրան, ինչ ինձնից սպասում է մարզիչը և «Բարսելոնա»-ում ինձ ինչպես տանն եմ զգում: Հասկանում եմ, որ պետք է հզորացնեմ իմ խաղը:

Մարզիչն ինձ խնդրել է լինել այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Բրազիլիայում է», – բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը:

Նշենք, որ կատալոնական ակումբը Դուգլասին ձեռք էր բերել 2014/15 մրցաշրջանի սկզբում: Ֆուտբոլիստը գրեթե խաղային պրակտիկա չուներ:




Լրահոս