41-ամյա հետախուզվողը ձերբակալվել է Վոլգոգրադ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ և Վոլգոգրադի մարզի ՆԳԳՎ ծառայողների հետ, իրացնելով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 11-ին Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1974 թ. ծնված Վիրաբ Հ.-ին, որը 2005 թ. փետրվարի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/ 3-րդ մասի 2-րդ կետի, 182 հոդվածի /շորթում/ 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:




Լրահոս