Մսամթերքի, հացի և մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում մսամթերքի (ներառյալ՝ երշիկեղեն), հացի և մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են:

Մասնավորապես մսամթերքի, երշիկեղենի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նվազել են 6.5 տոկոսով, հացի արտադրության ծավալները՝ 1.8 տոկոսով, մակարոնեղենինը՝ 37.9 տոկոսով:

Բայց նույն ծառայությունը 4 տոկոս տնտեսական աճի մասին տեղեկություն է տրամադրել ՀՀ վարչապետին:




Լրահոս