33 մլն դրամ` նոր Սահմանադրության նախագիծը 100 հազար օրինակով հրապարակելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա  նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում, ըստ որի արդարադատության նախարարությանը կհատկացվի 33 միլիոն դրամ՝ նոր Սահմանադրության նախագիծը 100 հազար օրինակով հրապարակելու համար:

Կառավարության նիստում սույն որոշումն ընդունվեց: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որին կողմ քվեարկեցն ընտրողների 63 տոկոսից ավելին:




Լրահոս