168 ժամ. 3000-5000 դոլար կաշառք՝ դպրոցում աշխատանքի ընդունվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կարող եք շնորհավորել, դպրոցում աշխատանքս ստացվում է, տնօրենը հավանել է իմ փորձնական փուլն ու ասել, որ սեպտեմբերից կաշխատեմ։ Ու լավ է՝ ընդամենը  3000 դոլար պետք է տամ՝ որպես աշխատանքի անցնելու շնորհակալություն։ Կենտրոնի դպրոցներում “շնորհակալությունն” ավելի թանկ է՝ մոտ 5000 դոլար”,- այս մասին գրում է  “168 ժամ” պարբերականը և հավելում, որ զրուցակից երիտասարդ այդ աղջիկը երջանիկ է, որ մշտական աշխատանքի է անցնում դպրոցում։
Բողոքել, ինչ-որ տեղ հայտնել այս մասին նրա մտքով անգամ չի անցնում, քանի որ սա նրա համար եզակի հնարավորություն է։ Ինքս ճանաչում եմ աղջկան, դպրոցը, տնօրենին, սակայն, հասկանալի է, աշխատանքի անցած ուսուցչուհին խնդրեց, որ որևէ տվյալ չհրապարակեմ։
Ճանաչում եմ Կենտրոնի այն տնօրենին, ով իմ հարազատներից մեկից կաշառք էր պահանջել՝ անգլերենի ուսուցչի աշխատանքը դասավորելու համար։ Աղջիկը գումարը չտվեց, և  մինչև օրս անգործ է։ Իսկ փաստի մասին բարձրաձայն ասել չի համարձակվում..
Շարունակությունը “168 Ժամ”-ի այսօրվա համարում




Լրահոս