Սեվան-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 16-ին՝ ժամը 00.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ 2-րդ հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մերսեդես մակնիշի 12SP012 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի ինքնությունը պարզել չի հաջողվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (2 մ խորությամբ): Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի փականը և ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Զոհեր և տուժածներ չկան:
 




Լրահոս