Հրդեհ Մրգաստան գյուղում. հայտնաբերվել է 87-ամյա բնակչի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է տուն, բնակիչը գտնվում է ներսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.48-ին, մարվել` 05.55-ին:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 87-ամյա Վ. Մ.-ի այրված դին:

Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը եւ հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը եւ բազմոցը՝ մասամբ:




Լրահոս