Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, սակայն համագործակցության հնարավորություն տեսնում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից փորձեց պարզել, թե իրենք ում հետ են բանակցում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

«Մենք այդ հարցը քննարկել ենք դեռ մի քանի ամիս առաջ եւ որոշել ենք, որ հոկտեմբերից հետո անդրադառնանք. դեռ վաղ է, դեռ բավականին պրոցեսներ կլինեն մինչեւ աշուն, նաեւ նկատի ունեմ ՏԻՄ ընտրությունները: Ժամանակը կգա, կքննարկենք, բայց մենք չենք բացառել երբեւէ, որ մենք կարող ենք որոշակի համագործակցություների, դաշինքների ձեւով մասնակցենք ընտրություններին, դա կախված կլինի այն գաղափարական հենքի ձեւավորմամբ, որը որ դավանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Եթե ոչ, ապա մենք մեր ունեցած ռեսուրսներով, հնարավորություններով, մինչ օրս ձեւավորած թիմով պատրաստ ենք միայնակ մասնակցել ընտրություններին: Ես անուններ չէի տա, հիմա որեւէ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Մարուքյանը:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս