Հայ երկրպագուները բուլղարացիներին դիմավորեցին սուլոցներով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆուտբոլի Բուղարիայի հավաքականը ժամանեց Երևան, որպեսզի մասնակցի վաղը` հոկտեմբերի 11-ին “Հանրապետական” մարզադաշտում կայանալիք ԱԱ-2014-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը:
“Զվարթնոց” օդանավակայանում բուլղարացիներին սուլոցներով եւ տարբեր արտահայտություններով դիմավորեցին Հայաստանի հավաքականի երկրպագուները, ովքեր չէին մոռացել 2012թ. սեպտեմբերին Սոֆիայում տեղի ունեցած դեպքերը: Նախորդ տարի կայացած Բուլղարիա-Հայաստան մրցավեճում տանտերերի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին արել Հայաստանի հասցեին, իսկ բուլղարացի ֆուտբոլիստների կազմակերպած սադրանքի արդյունքի մրցավարը դեղին եւ կարմիր քարտեր բաժանեց ֆուտբոլիստներին:
Armsport .am-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանն այցելել էր “Զվարթնոց” եւ պատրաստել է տեսանյութ.




Լրահոս