Գազիֆիկացվում են Մեղրին եվ Ագարակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը:
Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:
Կառավարությունը որոշում է ընդունել “Վարկային համաձայնագրերով ձեռք բերված ակտիվների ամրացման և “ԵրևանՋուր” ՓԲԸ-ին վարձակալության հանձնված և հանձնվող գույքի մասինե. փաստաթուղթը հնարավորություն կտա հաշվապահական միջազգային չափորոշիչների համաձայն հաշվառել վարկային միջոցներով ձեռք բերված պետգույքը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը գրասենյակային գույքով, սարքավորումներով, համակարգչի մասերով, կենցաղային ապրանքներով ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Մոտ 11.5 մլն դրամ է տրամադրվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար:
Տեսողությունից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց աջակցության նպատակով գործադիրը որոշել է նրանց զբաղվածությունն ապահովել “Արև” համակարգի միջոցով:




Լրահոս