Վթար Ստեփանավանում. Կա մեկ զոհ եվ երկու վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արեւելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է նոյեմբերի 22-ին, ժամը 00.42-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Մերսեդես մակնիշի 34 OA 931 եւ ԲՄՎ մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1987 թ. ծնված Ա. Հ. տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ԲՄՎ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հ. դին եւ հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ` Մերսեդես ավտոմեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ղ. եւ ուղեւոր՝ 1989 թ. ծնված Հ. Ս. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր:




Լրահոս