Իսրայելի նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանում, երբ այնտեղ բռնկվել են վառելիքի պահեստային ամբարները: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, վերջին տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել ամբարներից վառելիքը դատարկելու փորձի ժամանակ:

Օդում վնասակար նյութերի կոնցենտրացիայի բարձրացման մասին տվյալներ չեն ստացվել, սակայն ականատեսները հաղորդում են ծխի հաստ սև շերտի մասին, որը բարձրանում է դեպքի վայրում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայֆայում մի քանի քիմիական և նավթային գործարաններ են գտնվում: Նշվում է, որ բռնկված ձեռնարկությունը պատկանում է Bazan ընկերությանը:




Լրահոս