Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է Gazeta-ն:

Այս մասին հայտնել է եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 2 կմ խորության վրա:

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թուրքական Այվաջիկ քաղաքից դեպի արևմուտք 26 կմ վրա և 64 դեպի հյուսիս-արևմուտք հունական Միտիլինի քաղաքից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կրետե կղզու ափերի մոտ ուժգին երկրաշարժ է գրանցվել:




Լրահոս