Իրավապահները կկոծկեն Գազի Հովոյի որդու և Արգամ Աբրահամյանի ընկերոջ ծեծի գործը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ»-ին ոստիկանությունից հայտնել են,  որ քննություն չի սկսել Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդու՝ Վիլենի և Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջև այս շաբաթ տեղի ունեցած ծեծի դեպքի առիթով։

«Փաստորեն իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ դեպքը կոծկելու համար։ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ընկերոջ  Գազի Հովոյի որդու միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլյան ընտրությունների շրջանակում։ Ղազարյաններն ու իրենց թիմակիցները աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։

Իսկ Արգամ Աբրահամյանն առաջադրվել է իր աներոջ «Ծառուկյան դաշինքով»։ ՀԺ-ի տեղեկություններով՝ Ղազարյանների ու Գրիգորյանների միջև քավոր-սանիկային կապ կա։  ՀԺ-ն փորձել է  մեկնաբանություն ստանալ Գազի Հովոյից, բայց վերջինս չի ցանկացել խոսել՝ նշելով, որ դրա ժամանակը չէ, զբաղված է»,-գրել է  թերթը։

Թերթը հիշեցրել է, որ Հ. Ղազարյանի և նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի միջև խորը թշնամական հարաբերություններ են եղել, բայց նրանք հաշտվել են Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Ղազարյանն  ինքնաբացարկ է հայտնել։ Բայց այս ընտրությունները հին թշնամանքը նորից է սրել։




Լրահոս