Հարց քաղաքացիներից` ինչ գործընթաց է ենթադրում ինքնակամ կառույցի օրինականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ մի փոքր մանրամասն ծանոթանալ ինքնակամ կառույցի օրինականացման կարգին: Ի՞նչ գործընթաց է ենթադրում այն:

Տիգրան Մաթեւոսյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 1-ի N 731-Ն որոշում): Տեղեկացնում ենք նաեւ, որ ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշման մեջ պարտադիր պետք է նշվեն` ա) ֆիզիկական անձանց դեպքում՝ հողամասի uեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, բ) հողամասի գտնվելու վայրը (հասցեն), գ) դրույթներ այն մասին, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները եւ oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դ) այն մասին, որ դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով եւ չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, ե) այն մասին, որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:




Լրահոս