Բաժնետոմսերով գործազուրկը. որքան ունեցվածք ունի ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գավառցի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գավառցի Տիգրան Արզաքանցյանը իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում: Բայց նա հայտարարագրել է, որ «Նիկելի Սար», «Գոլդեն Վելլի» «Հանքառատ», «Մեղրաբույր», «Ցեմենտ Մայնինգ», «Աշտարակյան գինիներ», Tudor Wines ընկերութունների 100 տոկոս բաժնետոմսերը իրեն են պատկանում: Իսկ «AMGM S.a.r.l. Luxemburg» ընկերությունում ունի 29 տոկոս բաժնետոմս: Թեկնածուն հայտարարագրել է, որ ունի 2 մլն դրամի չափով դրամական միջոց: Նա Գավառում ունի ընդամենը մեկ առանձնատուն եւ մեկ «ԲՄՎ 760 U» մակնիշի ավտոմեքենա:




Լրահոս