Հրաձգություն ԱՄՆ առևտրի կենտրոններից մեկում. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, փոխանցում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Firebirds ռեստորանում, որը գտնվում է La Encantada առևտրի կենտրոնում:

Հաղորդվում է, որ հրաձգության պատճառ է դարձել վիճաբանությունը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այդ պահին ռեստորանում մի քանի մարդ է գտնվել:




Լրահոս